Արտաշատում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման համար հայտարարվել է նախաորակավորման մրցույթ


Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։


 


Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից՝ Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորության ապահովմանը։


 


Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ ապրիլի 30, ժամը՝ 12։00։

Դիտումների քանակ4

Leave a comment