Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

Ապրիլի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Սթիվեն Գիլբոյին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։   Քննարկվել են 2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։   … Read more

Հայտագրվեք, եթե անգամ ամռանը նոր քննություն չեք հանձնելու. ԳԹԿ-ն սկսում է դիմում-հայտերի ընդունումը

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը, դիմումները կընդունվեն առցանց մինչև մայիսի 10-ը: Հունվար-փետրվարին առաջին փուլին մասնակցած դիմորդները նույնպես պետք է հիմա դիմում-հայտ լրացնեն, եթե անգամ ստացած միավորը բավարար է և հունիսին անցկացվելիք քննություններին չեն մասնակցելու: Հեղինակ՝ Աննա Զախարյան Դիտումների քանակ1

Թե ինչպես 70-ամյա կինը կորցրեց բնակարանն ու 30.000 դոլար՝ դառնալով խարդախության զոհ

Խարդախության սխեման, որի զոհ է դարձել 70-ամյա Սվետլանա Նալբանդյանը՝ նոր երևույթ չէ: WhatsApp-ով ԱԱԾ-ի, Կենտրոնական բանկի և Ներքին գործերի նախարարության անունից կեղծ զանգերով դեռևս ամիսներ առաջ են սկսել մարդկանց թիրախավորել՝ հափշտակելով մեծ գումարներ: Տիկին Սվետլանան, սակայն, կորցրել է ոչ միայն 30.000 դոլար, այլև բնակարանը: Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան Դիտումների քանակ5

Բայրամովն ու Գալուզինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինին։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում: Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։   Բայրամովը և Գալուզինն ընդգծել են փոխայցելությունների և շփումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրության հարցերի և համատեղ գործակցության … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի երկու անդամ ձերբակալվել է

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է բարեգործության արգելքի խախտման դեպքեր, հրապարակել նաև ձայնագրություն: Քրվարույթով կա ևս մեկ ձերբակալված: Կոմիտեից «Լուրեր»-ին հայտնել են, որ Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում․ ժամանակացույց

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։   ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն․   ժամը՝ 10։00-16:00, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը՝ 11:00-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։   Շրջիկ … Read more

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների … Read more