Ելույթով հանդես եմ գալիս Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է գալիս Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը: Մանրամասները՝ տեսանյութում: Դիտումների քանակ12

ԱՄՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակման մասին

Միացյալ Նահանգներն ամբողջությամբ շրջափակել Է իրանական նավահանգիստները, արգելափակված է միջազգային ծովային առևտուրը, որն ապահովում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ CENTCOM-ը հայտնել է, որ առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել խախտել ԱՄՆ շրջափակումը։ Նշել է, որ վեց առևտրային նավերի հրահանգվել է վերադառնալ … Read more

ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան

Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ԿԸՀ-ն հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ դեպք արձանագրե՞լ է, և այդ մասին ծանուցել ու տեղեկացրե՞լ է խախտում կատարողին: Վահագն Հովակիմյանը … Read more

ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով. Վահագն Հովակիմյան

Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ 2024-2025-ին ՀՀ-ում տեղի են ունեցել ՏԻՄ 4 ընտրություններ, որոնցից 3-ը՝ համամասնական ընտրակարգով, մեկը՝ մեծամասնական, և բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում տեղի չի ունեցել: «Կարող եմ արձանագրել նաև, որ, ըստ էության, ԿԸՀ-ի ներկայիս … Read more

Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկության բուն գործընթացն իրականացվում է թղթային տարբերակով, մնացած ամբողջ գործընթացի ապահովման համար ներդրված են թվային գործիքներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս: Ըստ ԿԸՀ նախագահի՝ զուգահեռ մի քանի պարագաներում պահպանվում են նաև թղթային տարբերակները, օրինակ՝ … Read more

Պետության հետևողական քաղաքականության շնորհիվ մեր մշակութային կառույցներն աշխատում են ամենօրյա հագեցած օրակարգով. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա կապակցությամբ:   Ուղերձում ասվում է.   «Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում:   Օրը խորհրդանշական է … Read more

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.  «Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, … Read more

Մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել է

Ապրիլի 14-15-ը բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, … Read more

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 16-ին՝ ժամը 09:00-19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   Դիտումների քանակ3