Քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի. ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Խորհրդարանում քննարկվել է կառույցի գործունեության մասին զեկույցը: Պատգամավոր Գեղամ Նազարյանը անարդար է համարել, որ Հայաստանում երբևէ չբնակված անձը, որն ունի քաղաքացիություն, կարող է որոշել այստեղ բնակվողների ճակատագիրը: Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավասություն չունի: … Read more

Մուտք եզդիական տաճար, շփում բնակիչների հետ. վարչապետի անդրադարձը՝ ՀՀ-ում ապրող ազգերի իրավունքներին

Մալաքե Թաուսի տոնի՝ եզդիների Նոր տարվա առիթով վարչապետը հյուրընկալվել է եզդիական համայնքին: Նիկոլ Փաշինյանը շրջել է Արմավիրի Ակնալիճ համայնքում գտնվող եզդիական սրբատեղիում, որտեղ կողք կողքի ներկայացված են հայ և եզդի հերոսների հուշարձաններ: Ելույթում վարչապետը հայտարարել է, որ թեև մենք դավանում ենք տարբեր կրոններ, տարբեր ավանդույթներ ունենք, բայց ունենք մեկ ընդհանուր՝ ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ … Read more

Էդուարդ Հակոբյանը և ՀԲ առաքելության ներկայացուցիչները քննարկել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի ընթացքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին՝ քննարկելու պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) ընթացքը և համագործակցության առաջիկա ուղղությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման և … Read more

Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։ ԱՄՆ նախագահը նրան մեղադրել էր «խիզախության բացակայության» համար, քանի որ Իտալիան չի միացել Իրանի դեմ ռազմական գործողությանը: Թրամփը հայտարարել էր, որ խորապես հիասթափված է իր նախկին դաշնակցից։ Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտպանել է իր դիրքորոշումը՝ պնդելով հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։ «Աշխարհում իրավիճակն … Read more

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է զենք չմատակարարել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը որոշել է զենք չմատակարարել Իրանին։ «Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրան»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները «մշտական հիմունքներով բացում է Հորմուզի նեղուցը, և Չինաստանը դրանից շատ գոհ է»: Նախագահը հավաստիացրել է, որ նման միջոցների է գնում՝ … Read more

Գագիկ Ծառուկյանը 70-ից հետո չի կարող հավակնել Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին. Արայիկ Հարությունյան

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և ըստ ՀԱՕԿ կանոնադրության՝ նա 70-ից հետո չի կարող հավակնել լինել Օլիմպիական կոմիտեի նախագահ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Տարբեր հնարքներով՝ նրանք այս ընթացքում փորձում են արագ-արագ ընտրություն անել, ու քաղաքական այս թեժ փուլում՝ Ծառուկյանին ևս 4 տարով կարգել կոմիտեի նախագահ»,- … Read more

Անցել է 8 տարի, և դուք գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել. Արայիկ Հարությունյան

Մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք համակարգ, էսօր կարգի համաձայն արդեն թղթային տարբերակները ներկայացրեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք սա շատ վաղուց ենք սկսել՝ դեռևս անցած տարվա վերջից՝ ցուցակի ձևավորումը, և արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին … Read more

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը

Այսօրվանից մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը, որն անցկացվում է առաջին անգամ։  Մասնակցում է 7450 ներկայացուցիչ՝ 100 թիմ Երևանում, 300-ը՝ մարզերում։ Այն բացառիկ է մասնակիցների թվով։ Բացի այդ, առաջին անգամ մրցաշարին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ Առաջնությունն անցկացվում է մինչև 15 տարեկանների շրջանում։  Մրցումներն անցկացվում են 3 փուլով՝ միջհամայնքային, մարզային/երևանյան և հանրապետական։ • … Read more

Իրանը սպառնում է շրջափակել Կարմիր ծովը

Իրանական բանակը սպառնացել է արգելափակել նավարկությունը Կարմիր ծովով և Պարսից ծոցով, եթե Միացյալ Նահանգները շարունակի շրջափակել իրանական նավահանգիստները Հորմուզի նեղուցում: «ԱՄՆ-ի շարունակական շրջափակումը, որը լրացուցիչ սպառնալիք է ստեղծում իրանական առևտրային նավերի և լցանավերի համար, կլինի գործող հրադադարի խախտման «նախապայման»,- չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին, Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչ գեներալ … Read more