Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Արկտիկայի զարգացման և ռազմաքաղաքական հարցեր

Բաժանորդագրվել

Արկտիկայի հետ կապված հարցի քննարկումը նախագահն առաջարկել է սկսել փոխվարչապետի ելույթով։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմաքաղաքական բնույթի հարցեր, ինչպես նաև Արկտիկայի զարգացումն ու տարածաշրջանում ազգային անվտանգության ապահովումը:

«Մենք երկու հարց ունենք. մեկը կրում է ընդհանուր ռազմաքաղաքական բնույթ, իսկ երկրորդն ավելի առարկայական է՝ Ռուսաստանի Դաշնության արկտիկական գոտու զարգացման ռազմավարությունն ու Արկտիկայում ազգային անվտանգության ապահովումը»,- ասել է Պուտինը։

Արկտիկայի հետ կապված հարցի քննարկումը նախագահն առաջարկել է սկսել փոխվարչապետ, հեռավորարևելյան դաշնային տարածաշրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևի ելույթից:

ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ–ի և Չինաստանի հետ. Ռյուտե

Leave a comment