Նյու Յորքի ֆորումում քննարկվել են գլոբալ ֆինանսավորման շրջանակի, միջազգային առևտրի, մասնավոր հատվածի, ֆինանսավորման դերակատարության վերաբերյալ հարցեր

Ապրիլի 20-ից 24-ը Նյու Յորքում ընթացել է Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո Զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումը, որը համախմբել է անդամ պետությունների բարձր մակարդակի ներկայացուցիչների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ համակարգի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու գլոբալ ֆինանսավորման շրջանակի, միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների, պարտքի կայունությանը, միջազգային առևտրի, ինչպես նաև մասնավոր հատվածի և … Read more

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ։   Ուղերձում ասվում է․   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների և բռնի տեղահանությունների։    Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև … Read more

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը։ Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Սա … Read more

Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։ «Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին ովքեր հայ լինեու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին օսմանյան կայսրությունում։ Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը … Read more

Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 24-ին` ժամը 02։18-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ Վանի հերոսներ փողոցում … Read more

ԱՄՆ-ը կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը մինչև համաձայնագրի կնքումը. Թրամփ

Ըստ իրանական կողմի՝ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները: Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար կլինի հրադադարի լուրջ խախտումների դեպքում: ԱՄՆ նախագահը հայտարարել է հրադադարը երկարաձգելու մասին: ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը: Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։ Դիտումների քանակ4

Իրինդը նոր ոռոգման ցանց կունենա. ջրի խնդիրը 70 տոկոսով կլուծվի

Ոռոգման ջուրը Թալին խոշորացված համայնքի Իրինդ գյուղի հիմնական խնդիրն է եղել երկար տարիներ: Ոռոգման ջրի միակ աղբյուրը Արագած սարի ձնհալից առաջացած ջրերն էին: Բացակայում էր ոռոգման ցանցը և նույնիսկ շատ անմխիթար վիճակում էր մոտակա ջրամբարը: Խնդիրների հիմնական մասն արդեն անցյալում է շնորհիվ ոռոգման նոր ցանցի: Հերթը ջրամբարինն է:

Զեղծարարություն Viber հավելվածով. գումար են պահանջել ծանոթ անձի անունից

Զեղծարարություն ևս մի հնարք է շրջանառվում: Viber հավելվածով գումար են պահանջում ծանոթ անձի անունից: Այս թակարդում չհայտնվելու համար իրավապահները հորդորում են նախ ծանոթին հարցնել՝ արդյոք գրողը ինքն է: Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան Դիտումների քանակ3

Ոչ թե քանդում են, այլ կանխում քանդվելը. Ծիծեռնակաբերդի շուրջ աղմուկն ու կատարված ահռելի աշխատանքը

Ծիծեռնակաբերդի բարձունքը բաց է բոլոր այցելուների համար։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով մասնագիտական բոլոր պահանջները: Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, նաև հավերժության տաճարի մույթերը։ 2024թ․դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։ Այս ընթացքում աշխատանքն ուղեկցվել է կեղծ … Read more