«Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում». ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում

Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։   «Հոդվածում անդրադարձել եմ ԱԲ-ի ազդեցությանը գլոբալ ուժերի վերադասավորման վրա՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով և արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձևում է … Read more

Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է 2027 թ.-ի ֆինանսավորման օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է 2027 թ. ֆինանսավորման օրինագիծը, որում հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանին: Հանձնարարվում է այս տարվա համեմատ ավելացնել տրամադրվող միջոցները: Օրինագծով Հարավային Կովկասի երկրներին միջոցներ կհատկացվեն տարածաշրջանային խաղաղությունը ամրապնդելու, նաև երկկողմ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու համար։ Միջազգային զարգացումները՝  Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: Դիտումների քանակ2

Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Պարենի կազմակերպության 2026–2030 թթ․ գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ապրիլի 30-ին ստորագրել են ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը։ Այն սահմանում է առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ռազմավարական ուղղությունները։   Առաջնահերթ ուղղությունները ներառում են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների … Read more

ԱԺ-ում քննարկվել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը … Read more

Ազատի ջրամբարում տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ․ ՆԳ փոխնախարարը հյուրերի հետ հետևել է արդիականացման աշխատանքներին

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Ազատի ջրամբար՝ ծանոթանալու «Ջրամբարների կառավարման կարողությունների կատարելագործում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի արդյունքներին։ Ջրամբար էին այցելել նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Արարատի մարզպետի աշխատակազմի, Ջրային կոմիտեի, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչներ։ «Ծրագիրը մեկնարկել … Read more

Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից նույնպես արագ ելք չկա, իսկ Ռուսաստանն օգտվում է դրանից, քանի որ ավելի շատ եկամուտներ է ստանում նավթի բարձր գնի շնորհիվ: Կալասը շեշտել է՝ հարկավոր է հասցեագրել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը և … Read more

Ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի

ԱԺ պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ: Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները կարող … Read more