Ուկրաինան կրկին հարվածել է ռուսական նավթային օբյեկտի

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Տուապսեում հրդեհ է բռնկվել: Թիրախում կրկին եղել է նավթային տերմինալը: Կրասնոդարի երկրամասի իշխանությունների տվյալով՝ տուժածներ չկան։  Սա ապրիլի կեսերից ի վեր Տուապսեի դեմ արդեն չորրորդ հարձակումն է։ Քաղաքի ծովային տերմինալին և նավթավերամշակման գործարանին նախորդ հարվածներից հետո քաղաքում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնք մի քանի օր չէր հաջողվում մարել: … Read more

Կամ Իրանն ինքնակամ կտա հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը հուսահատորեն ցանկանում է գործարք կնքել: ԱՄՆ նախագահը կրկնել է՝ գործարքը հնարավոր կլինի, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու մտադրությունից: «Նրանք կամ ինքնակամ կտան հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը հավելել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն դեռևս … Read more

Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով

Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ: Նշվել է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Եվրոպական խորհրդարանի նման մոտեցումը բացասաբար … Read more

Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ խորապես շնորհակալ եմ այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված միջկուսակցական ուժեղ բանաձևի համար՝ հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության՝ X-ի իր էջում գրել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը: Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, … Read more

Իրանի դեմ ծովային շրջափակումը ռազմական գործողությունների շարունակությունն է. Փեզեշքիան

Այն, ինչ արվում է Իրանի դեմ ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների շարունակությունն է մի ազգի դեմ, որը գին է վճարում իր դիմադրության և անկախության համար՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրա խոսքով՝ այդ ռեպրեսիվ մոտեցման շարունակությունն անթույլատրելի է: Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ նշել էր, որ Իրանը Հորմուզի … Read more

Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նածագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասված է.   «Մայիսի 1-ը՝ Աշխատանքի օրը, լավ առիթ է գնահատելու մարդկանց ամենօրյա աշխատանքն ու ներդրումը, որոնց շնորհիվ զարգանում և կայանում է մեր պետությունը։   Համոզված եմ, որ ՊԵԿ-ի առաքելությունը՝ ապահովել արդար և թափանցիկ … Read more

Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասված է.   «Սիրելի՛ քաղաքացիներ,   շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։   Տոնը ևս մեկ հնարավորություն է արժևորելու ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի զարգացման, … Read more

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է․ Սիրելի՛ հայրենակիցներ,   Հարգելի աշխատավորներ,   Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։   Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր … Read more