«Պռեգոմեշ»-ի պահեստները քննչական կոմիտեի կողմից փակ են, խանութների տեսականին համալրել հնարավոր չէ

«Պռեգոմեշ» ընկերությունը հայտարարություն է տարածել.

«Մեր պահեստներն այժմ փակ են քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է։

Չենք կոտրվում ու չենք հանձնվում. կաշխատենք ու կգտնենք լուծումներ, ձեր հետ միասին մեր ուղին արդար է ու ազնիվ»,-ասված է հայտարարության մեջ։

Leave a comment