Թրամփը մտադիր է պահպանել Իրանի շրջափակումը մինչև պատերազմի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են «կանոնակարգված և կառուցողական», բայց իրանական նավահանգիստների շրջափակումը կպահպանվի մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ «Շրջափակումը լիարժեք ուժի մեջ կմնա մինչև համաձայնագրի կնքումը, վավերացումը և ստորագրումը։ Երկու կողմն էլ չպետք է շտապի և ամեն ինչ ճիշտ անի։ Սխալներ չեն կարող լինել», – գրել է … Read more

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ

ԱՍՀ նախարարությունը հիշեցնում է, թե կերակրողին կորցնելու դեպքում ովքեր և ինչ ընթացակարգով կարող են ստանալ կենսաթոշակ կամ նպաստ։ Ըստ այդմ՝ պետությունը տրամադրում է կենսաթոշակ կամ նպաստ ընտանիքում կերակրողի մահվան դեպքում: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է, եթե մահացած անձն ունի անհրաժեշտ աշխատանքային ստաժ, դրա բացակայության դեպքում նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: Նպաստի չափը … Read more

Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Բաբայան, Ռուբինյանց, Դ.Անհաղթի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,   ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից մինչև … Read more

Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ՝ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն կարգավորման: Մասնավորապես, հստակեցվել են … Read more

«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս

Ռուսաստանի վերջին հարվածներն Ուկրաինային, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառումը, «միջուկային զենքի ցնցում» են, գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կիրակի՝ մայիսի 24-ին, X-ում: «Ռուսաստանը փակուղի է մտել մարտադաշտում, ուստի ահաբեկում է Ուկրաինային՝ քաղաքների կենտրոններին ուղղված դիտավորյալ հարվածներով: Դրանք հրեշավոր ահաբեկչական գործողություններ են, որոնց նպատակը … Read more

Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար

Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:   «Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։   Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի … Read more

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց

Մայիսի 25-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում … Read more

ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը

Հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար Ուկրաինան պետք է վերադառնա 1990-ականների սկզբի դիրքերին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։   «Համապարփակ, արդար և կայուն կարգավորումը հնարավոր է միայն հակամարտության արմատական ​​պատճառները վերացնելու միջոցով։ Ուկրաինան պետք է վերադառնա 1990-ականների սկզբի իր պետականության հիմքերին, երբ միջազգային հանրությունը ճանաչեց … Read more

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ

Մայիսի 24-ին՝ ժամը 19։32-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք-Սարավան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի … Read more

Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:  ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումները ձեռնարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։  Մայիսի … Read more