ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ՝ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն կարգավորման: Մասնավորապես, հստակեցվել են ժամանակավոր օթևան տրամադրելու, խնամքի վերաբերյալ դրույթները, ավելացվել է «սոցիալական սպասարկող» հասկացությունը, որի համար նվազագույն պահանջներ են սահմանվում, որպեսզի այդ աշխատողները ևս կարողանան հավաստագրվել:
Լուսինե Քոչարյանի խոսքով՝ հստակեցվել են նաև բնաիրային օգնությանը վերաբերղ դրույթները:
Որոշ դրույթներով հստակեցվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման կարգը և այլն:
Նոր համակարգի ամբողջական ներդրման ժամկետը սահմանվել է 2026 թվականի հուլիսի 1-ը:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Դիտումների քանակ5