Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:   Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:   Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:   Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: … Read more

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, մայիսի 19-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:    Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։   Ազատությունից … Read more

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է իր հնարավոր հրաժարականի մասին։   «Հնարավոր է, որ ես շուտով ներկայացնեմ իմ հրաժարականը», – նրա խոսքերն է մեջբերել N1 հեռուստաընկերությունը։   Սերբիայի առաջնորդը նաև հավելել է, որ չի մտադրվում կրճատել իր լիազորությունները՝ հետևելով նախկին նախագահ Բորիս Տադիչի օրինակին։   … Read more

Ժամը՝ 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում քիչ հետո՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։   Բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն: Դիտումների քանակ6

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Մայիսի 25-ին ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը՝ ի պատիվ բոլոր զինվորական տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենի երկրին ծառայելու ընթացքում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։   Հիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է։ Դիտումների քանակ6

Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Մայիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։   Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։   Դիտումների քանակ8

Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան

Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Դիտումների քանակ293

ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի

Ընդդիմությունը շարունակում է առանց հիմնավորումների թմբկահարել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման: Ինչպես փորձագետներն են նկատում, դա սոսկ նախընտրական հնարք է՝ փորձում են կեղծ թեզերով հանրությանը սարսափեցնել: Նույնիսկ պետական ամենաբարձրաստիճան այրերի հիմնավոր պարզաբանում-հերքումներից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հատկապես Սամվել Կարապետյանը շարունակում են նույն նարատիվները կրկնել: Վարչապետի գնահատմամբ՝ ընդդիմության պահվածքը հակապետական … Read more

Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: ՀՀ ՊՆ-ից բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն: Դիտումների քանակ89