Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը

Ոստիկանության աշխատակիցները գրոհել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կենտրոնակայանը՝ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառելով ԺՀԿ կողմնակիցների և նրա ներկայացուցիչների դեմ, որոնք երեք օր պատսպարվել են շենքում: Այդ մասին հաղորդել են AP գործակալությունը և CNN Türk հեռուստաալիքը։ Անցած շաբաթասկզբին Թուրքիայի վերաքննիչ դատարանը «լիովին անվավեր» է ճանաչել ԺՀԿ-ի՝ 2023 թվականի նոյեմբերին կայացած … Read more

Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը

Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:   Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գիյոմ Կասբարյանը, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փոխքաղաքապետ Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում … Read more

Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 18-24-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 49, փլուզման, որոնողափրկարարական՝ 3-ական, քարաթափման, թունավորման՝ 2-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, օձի հայտնաբերման՝ 20, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, … Read more

Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։   «Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից … Read more

Ամաչում եմ, որ հայկական ազգանուն եմ կրում. Մարգարիտա Սիմոնյան

«Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հայտարարել է, թե, իբր, Հայաստանում Ռուսաստանի համար այնպիսի անակնկալներ են պատրաստում, ինչպիսիք Հիտլերը պատրաստել էր՝ ի դեմս Ճապոնիայի: Նա նշել է, թե, իբր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության է եկել հակառուսական կարգախոսների շնորհիվ, և թե նրա հետ պայմանավորվել հնարավոր չէ: Սիմոնյանը … Read more

Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի պաշտոնյաները փորձել են նրան համոզել հրաժարվել Ռուսաստանում ինտերնետի խիստ սահմանափակումներ մտցնելուց, որոնք ուժեղանում են 2025 թվականից, հաղորդել է բրիտանական The Guardian թերթը։ Անանուն աղբյուրների համաձայն՝ այդ պաշտոնյաների թվում էին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Ըստ պարբերականի՝ ինտերնետի անջատումները, որոնք … Read more

Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Մայիսի 22-ի գիշերը՝ ժամը 3:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 3-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու հարակից տարածքում երեք օտարերկրացի նախ գումար են խնդրել, ապա հափշտակելով իր դրամապանակը՝ դիմել են փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաղորդումից մեկ … Read more

Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված

Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում: Այդ մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Խուզարկություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է հինգ անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Դիտումների քանակ50

Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-25-ը:Բացահայտվել է 308 հանցագործություն, որոնցից 23-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ 89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 36 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, … Read more