ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները

2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:   ««Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել … Read more

ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարին կդիմավորի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այնուհետև կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ տեղի կունենա նախարար Միրզոյանի ասուլիսը: 

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 12։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական … Read more

ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: Նշվում է, որ իրանական ուժերը կրակել են ևս մեկ ԱԹՍ-ի և F-35 կործանիչի վրա՝ ստիպելով դրանց դուրս գալ երկրի օդային տարածքից: ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ իրավունք ունի համարժեք պատասխան տալու հրադադարի խախտումներին։ Ըստ իրանական մամուլի՝ ամերիկյան … Read more

Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին և 28-ին Երևանում … Read more

Կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան: Այցի վերջում նա մասնակցել է Քառյակի՝ Հնդկաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի համատեղ նիստին, երկկողմ բանակցություններ է վարել՝ ուղղված Հնդկախաղաղօվկիանոսյան համագործակցության ամրապնդմանը: Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքի շուրջ ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել … Read more

Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար

Ազգային ժողովի՝ մայիսի 26-ի ժամը 10:00-ին մեկնարկած հերթական նիստին քվորում չէր ապահովվել, քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվելու էր մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը: Մինչև սահմանված ժամը, սակայն, կրկին քվորում չէր ապահովվել, քանի … Read more