ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին:


Նշվում է, որ իրանական ուժերը կրակել են ևս մեկ ԱԹՍ-ի և F-35 կործանիչի վրա՝ ստիպելով դրանց դուրս գալ երկրի օդային տարածքից: ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ իրավունք ունի համարժեք պատասխան տալու հրադադարի խախտումներին։


Ըստ իրանական մամուլի՝ ամերիկյան գրոհի հետևանքով 4 զինծառայող է զոհվել, սակայն իշխանություններն այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չեն հաստատել:

Դիտումների քանակ6

Leave a comment