Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է


Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 12։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Դիտումների քանակ1

Leave a comment