Էր Ռիադի աջակցությունը վայելող ուժերը լայնածավալ գործողություն են սկսել հութիների դեմ

https://arm.sputniknews.ru/20261004/er-riadi-ajakcutjuny-vajelvogh-uzhery-lajnatsaval-gvortsvoghutjun-en-sksel-hutineri-dem-107670712.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_616e412d93aa50cba31ace49ef4de657.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հութի, եմեն, սաուդյան արաբիա, պատերազմ

հութի, եմեն, սաուդյան արաբիա, պատերազմ

Բաժանորդագրվել

Ռաշադ ալ-Ալիմին հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել բանակային ստորաբաժանումներին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է երկրի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին:

Նախագահական խորհրդի ղեկավարը հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել առաջ շարժվող բանակային ստորաբաժանումներին, ինչպես նաև դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով աջակցել Եմենի «օրինական կառավարությանը»։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա շաբաթներին հարձակողական գործողություն իրականացնել՝ Եմենում «Անսար Ալլահ» շարժման զբաղեցրած տարածքները «վերադարձնելու» նպատակով։

Մինչդեռ, ԶԼՄ-ների տեղեկություններով, հութիները զգալի առաջխաղացման են հասել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգում կառավարական զորքերի դեմ մարտերի ընթացքում:

Telegram-ալիքները հայտնում են, որ հութիները գրավել են Ալ-Սաֆիա խաչմերուկը՝ փակելով Թաիզ և Ադեն քաղաքները միացնող ճանապարհը։ Որոշ տվյալներով՝ ռազմավարական կարևորություն ունեցող Թաիզ քաղաքը լիովին շրջապատված է հութիների կողմից:

Նշվում է նաև, որ «Անսար Ալլահի» մարտիկները գրավել են Եմենի խորհրդարանի խոսնակ Սուլթան ալ-Բարաքանիի նորակառույց շքեղ առանձնատունը։

«Անսար Ալլահը» շարունակում է հարձակումը նաև Էլ-Աալյումի ուղղությամբ․ դա Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հարազատ շրջանն է, որտեղ գտնվում է նրա տունը:

Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր չորս տարի, ակտիվ փուլ է անցել հուլիսի կեսերին, երբ Սաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարությունը փոխադրող իրանական ինքնաթիռը։ Ի պատասխան հութիները թագավորությանը ծովային շրջափակում հայտարարեցին՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում նրանց նավերի վրա:

Leave a comment