ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի. Կառավարություն

Բանակի արդիականացում` բոլոր ուղղություններով․ ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության լայնածավալ բարեփոխումները շարունակվում են․   ● 2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի։ ● Զինծառայողների բնակապահովման շրջանակում արդեն 2179 զինծառայող արտոնյալ պայմաններով բնակարան է ձեռք բերել, իսկ առաջիկա 4 տարում … Read more

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:   Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր … Read more

Հունգարիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել երկրի դուրս գալը ՄՔԴ-ի իրավասությունից

Հունգարիայի Ազգային ժողովը կասեցրել է երկրի՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացը, որն ավելի վաղ նախաձեռնել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը։ Օրինագիծը նախորդ օրը կառավարության անունից ներկայացրել էր նոր վարչապետ Պետեր Մադյարը։ Ընդունված փաստաթուղթը ՄՔԴ-ին Բուդապեշտի անդամակցության պահպանման անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ միջազգային դատարանում մեղավորներին պատասխանատվության ենթարկելն անհրաժեշտ է «խաղաղության, … Read more

Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատի դեմ մահափորձի գործով դատավարությունը

2021 թվականին Ֆրանսիայի արևմտյան Ռեն քաղաքում սկսվել է ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձի գործով դատավարությունը: Դատարանի առջև է կանգնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենահայտնի քննադատներից մեկի՝ Միրզալիի վրա հարձակման համար մեղադրվող ինը տղամարդ: Հարձակման ենթադրյալ կատարողների և նրանց հետ կապված անձանց դատավարությունը սկսվել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև … Read more

Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2026 թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում 270,305.8 հազար դրամի չափով՝ մի շարք կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, գույքով ապահովումը։ Ֆինանսական միջոցները կուղղվեն, մասնավորապես, հետևյալ աշխատանքների համար՝ Շիրակի մարզի Գյումրու պետական … Read more

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ,  որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու … Read more

Էդուարդ Հակոբյանը և ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են ՊԵԿ կարողությունների զարգացմանը միտված համագործակցության ուղղությունները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-27-ը Պետական եկամուտների կոմիտեում հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչների և հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:   «Ողջունելով գործընկերներին՝ բարձր եմ գնահատել մեր երկարամյա համագործակցությունը և ԱՄՀ առանցքային դերը ՊԵԿ-ի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում: … Read more

Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում լիարժեք կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, իսկ դրանցում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ, միայն «0»-ներ համադրող, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարանիշների համադրությունները ինքնաբերաբար կհամարվեն ցանկալի համարանիշներ։ Ըստ … Read more

Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով

Ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանին մնալ Եվրասիական տնտեսական միությունում, սակայն պարզաբանումներ պետք է լինեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ Հայաստանի եվրաինտեգրման մտադրությունը ամրագրված է օրենքով: Նրա խոսքով՝ դա ըստ էության արդեն իրավաբանորեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը և պետական մարմիններին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա։ «Սակայն դա անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- … Read more