Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը խթանելու նպատակով։ Փոփոխություններով սահմանվում է, որ վարձակալները, ովքեր սեփական միջոցներով իրականացնում են գույքի բարելավմանն ուղղված ներդրումներ, կունենան հնարավորություն վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ օգտվել գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչից։ … Read more

Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մայիսի 21-ին՝ ժամը 20:20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը … Read more

Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,598,070.2 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով: Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, … Read more

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է որոշակի տնտեսական ռիսկեր առաջացնել Եվրասիական տնտեսական միության երկրների համար, և այդ ռիսկերը պետք է գնահատվեն։ Այս մասին հայտնում է РБК-ն: «Եվրամիությանն անդամակցությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են։ Սկզբունքորեն, նրանք (Հայաստանը) նույնպես հասկանում են դա։ Որքան մենք գիտենք և … Read more

Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԱԲ ոլորտի ներկայացուցիչների համար պարզեցված ընթացակարգեր սահմանելու իրենց կենսական նշանակության օբյեկտների կառուցման նպատակով պարզեցված ընթացակարգով շինարարության թույլտվությունների ստացումը կազմակերպելու նկատառումներից ելնելով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնելիս փորձաքննական եզրակացությունը տրամադրել մինչև կառուցվող օբյեկտի շինարարության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ավարտը, ինչը թույլ կտա առավել … Read more

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» դոնորներից միջոցներ չի ստացել. FT

Չնայած մի քանի երկիր խոստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» ընդհանուր առմամբ 17 միլիարդ դոլար հատկացնել, կազմակերպությունը դեռևս ոչ մի գումար չի ստացել իր ստեղծումից չորս ամիս անց: Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրի: Թերթի տվյալներով՝ առաջընթաց չկա «Խաղաղության խորհրդի» երեք գլխավոր նպատակից … Read more

Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ամենամյա համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով: Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից: Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ … Read more