ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի. Կառավարություն


Բանակի արդիականացում` բոլոր ուղղություններով․ ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության լայնածավալ բարեփոխումները շարունակվում են․


 


● 2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի։


● Զինծառայողների բնակապահովման շրջանակում արդեն 2179 զինծառայող արտոնյալ


պայմաններով բնակարան է ձեռք բերել, իսկ առաջիկա 4 տարում ևս 2850 ընտանիք շուտով տուն կունենա։


● Ատեստավորման համակարգի ներդրումից հետո մասնակից զինծառայողների 75%-ը


հաղթահարել է շեմը և ստանում է մինչև 470 հազար դրամ հավելավճար։


 


Բարեփոխումները ներառում են նաև կրթաթոշակների բարձրացում, ծառայության պայմանների բարելավում, արձակուրդի ավելացում, նոր համազգեստ, իսկ 2026-ից՝ պարտադիր զինծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է:


 


 


 


 


 


 

Դիտումների քանակ17

Leave a comment