20-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա՝ բետոնե արգելապատնեշին

20-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա՝ բետոնե արգելապատնեշին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Ո․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a comment