ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց՝ Երևանը ստացել է գազի համաձայնագրի վերաբերյալ ՌԴ-ի նամակը

https://arm.sputniknews.ru/20260527/hh-agn-n-hastatec-erevany-stacel-e-gazi-hamadzajnagri-veraberjal-rd-i-namaky-102684209.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_118:0:1482:1023_1920x0_80_0_0_f81f4f1e7af24f5960222e7efc1f4eec.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, գազ, համաձայնագիր, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)

ռուսաստան, հայաստան, գազ, համաձայնագիր, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)

Բաժանորդագրվել

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանը ՌԴ էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։
Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Խոսքը բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասին է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստան գազի մատակարարման թեման, հայտարարել է, որ արտոնյալ գները Ռուսաստանի կողմից աջակցության տարբերակ են: Նա նշել է, որ ցանկացած զեղչ կատարվում է ռուսական կողմի հաշվին և դիտարկվում է որպես օգնություն եղբայրական երկրին։

Leave a comment