Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: DP World-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, … Read more

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։ Մասնավորապես, … Read more

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Պաշտպանության նախարարը վաղ առավոտյան այցելել է մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամաս։ Նա հետևել է զինվորների վերկացին և առավոտյան մարմնամարզության ընթացքին և նախաճաշել զինվորների հետ։ Այս մասին նա գրել է սոցցանցում և կից տեսանյութ հրապարակել: Դիտումների քանակ5

ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։   Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Բրազիլ հարաբերությունների զարգացմանն ուղղված ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան … Read more

Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վիզուալիզացրել են հնագույն Հայկական թաղամասի պատմությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը: Մայրաքաղաքում իրականացվում է «Կորսված Կիև» («Втрачений Київ») պատմալուսավորչական նախագիծը, որի շրջանակներում Պոդոլ թաղամասում հայտնվել են նոր տեղեկատվական ցուցանակներ: Դրանք նշում են հնամենի Հայկական թաղամասի պատմական սահմանները (XIV–XVII դդ.) և Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցու տեղակայումը: Ծրագրի նախաձեռնողներն … Read more

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 8-ին Բաղդադում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և  Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն … Read more

ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերին, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան

Ամերիկյան ռազմանավի վրա Թեհրանի գլխավորությամբ երկու հարձակմանն ի պատասխան՝ ամերիկյան ուժերը հարվածել են իրանական հինգ լցանավի՝ խորտակելով դրանցից մեկը։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հարձակումների թիրախում են եղել Օմանի ծոցում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված չորս իրանական նավթատար նավ, ինչպես նաև Խարգ կղզու մոտ գտնվող մեկ այլ նավթատար նավ։   Ի … Read more

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում

Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։   Սեպտեմբերի 10-ից սկսած հարավից՝ արևադարձային լայնություններից, մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ … Read more