Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվել է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում … Read more

Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին

Ռուսաստանը վստահ է, որ կհաղթի Ուկրաինայի դեմ հակամարտությունում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը պնդել է, որ ռուսական ուժերը հաջողություններ են գրանցում, այնուհանդերձ պատրաստ են Ուկրաինայի հետ խաղաղության, և դա, ըստ Պեսկովի, կախված է Կիևից: «Ռուսաստանը ողջունում է այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը»,- շարունակել է ՌԴ նախագահի … Read more

Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին

Եվրահանձնաժողովի խոսնակը չի հերքել կամ կասկածի տակ դրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը: Պաուլա Պինյոյի խոսքը ռուսական մեդիան հերթական անգամ խեղաթյուրել է, իսկ հայկական լրատվամիջոցները՝ այն տիրաժավորել: Փորձ է արվում ներկայացնել, թե Եվրահանձնաժողովը չի հաստատել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրումը: Ինչ է ասել իրականում Եվրահանձնաժողովի խոսնակը՝ Վոլոդյա Մուշեղյանի անդրադարձը: Դիտումների քանակ2

Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան

Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող՝ Բյուրեղավանից տեղափոխված բուժառուների առողջական վիճակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   «Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:   ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական … Read more

Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է ուղիղ մեկ ժամ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ նախագահները մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած ուղևորությունների արդյունքների վերաբերյալ: Ուշակովը վստահեցրել է, որ Թրամփը շահագրգռված … Read more

Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը

Բուդապեշտը պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի Հունգարիայի տարածքը։ Արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի խոսքով՝ իշխանությունները եզրակացրել են, որ ռուս ներկայացուցիչները զբաղվել են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և Վիեննայի կոնվենցիայի դրույթները խախտող գործունեությամբ։ «Այս որոշումը կայացվել է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Դա չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում։ Հունգարիան մտադիր է … Read more

Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Ուրախ էի հյուրընկալել Ձեզ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում: Լիահույս եմ, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման … Read more