Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։


«Ուրախ էի հյուրընկալել Ձեզ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում:


Լիահույս եմ, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

 

Դիտումների քանակ3

Leave a comment