Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է ուղիղ մեկ ժամ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:


Նրա խոսքով՝ նախագահները մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած ուղևորությունների արդյունքների վերաբերյալ:


Ուշակովը վստահեցրել է, որ Թրամփը շահագրգռված է, որ ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց գրանցվի իր նախագահության ընթացքում և Պուտինի հետ զրույցում հասկացրել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության մասին, ինչը հեռանկարներ կբացի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման համար: Պուտինն էլ աջակցել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական գործընկերություն կառուցելու Թրամփի տրամադրվածությանը՝ նշել է Ուշակովը, հավելել՝ ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի:

Դիտումների քանակ2

Leave a comment