Բաժանորդագրվել
Hg,hgigh տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի 23-ամյա բնակչի անունով։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին»,-նշվապ է հաղորդագրության մեջ։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով։