ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանը չորեքշաբթի մերժել է Հունգարիայի հայցը ԵՄ-ի որոշման դեմ՝ Ուկրաինային ռազմական օգնության համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու վերաբերյալ: «Դատարանը հայցը մերժում է այն հիմքով, որ գործն իր իրավասությունից դուրս է»,- ասվում է դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Որոշումը կարող է բողոքարկվել երկու ամիս և 10 օրվա ընթացքում։ … Read more

Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ

Համախառն ներքին արդյունքի մեջ հաշվարկվող չդիտարկվող տնտեսությունը, այսինքն՝ ստվերը, մեր երկրում 20 տոկոսի շրջանակներում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նա վստահեցրել է, որ 2016 թվականի հետ համեմատած՝ այսօր Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ստվերային հնարավոր եկամուտներին: «Եթե, ասենք, … Read more

Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է«Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։ Դիտումների քանակ1

Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Այն վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Նիստի օրակարգի և հանձնաժողովի աշխատակարգի հաստատումից հետո պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել … Read more

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Դիտումների քանակ1

Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ: Այդ մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեսանյութ հրապարակելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։ … Read more

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից: Հիշեցնենք, որ Խաչատրյանը կալանավորվել է: Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված … Read more

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Զարուհի Բաթոյանը շնորհակալություն … Read more

Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Խարգ կղզու մոտակայքում գտնվող լցանավի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ ի պատասխան կհարվածեն ամերիկյան նավերին, ինչպես նաև Քուվեյթի և Բահրեյնի նավահանգիստներում գտնվող լցանավերի։ Պայթյուններ են լսվել նաև Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքում։ Ամերիկյան կողմն էլ հայտնել է իրանական 5 նավթատար … Read more