Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։   Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ … Read more

Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է․   «Սիրելի՛ ժողովուրդ,   Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։   Սա մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։   Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու … Read more

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՀՀ Անկախության օրվա առթիվ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։ Գրառմանը կից՝ դեսպանությունը լուսանկերներ է հրապարակել։ Դիտումների քանակ3

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգա ուղերձով։ «Աշխատում եմ Անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով։ Այսօր ժամը 20։30-ից Հանրապետության հրապարակում միասին նշենք Անկախության տոնը»,- ասել է վարչապետը։ Դիտումների քանակ16

Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։   Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:   Դիտումների քանակ9

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում:    35 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով … Read more

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։ «Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:  Այս պահին … Read more

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

Ի՞նչ հայտարարի կգան Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Մոսկվայրում սպասվող հանդիպմանը: Երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, և, ըստ Բիշքեկում պայմանավորվածության, դրանք կգույքագրվեն մինչև հանդիպումը: Ի՞նչ լուծումներ կարող է առաջարկել Հայաստանը Ռուսաստանին. Երևան-Մոսկվա քննարկումներին ընդառաջ փորձագետներն իրենց դիտարկումներն ունեն: Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների արձագանքը համարում են տնտեսության դիվերսիֆիկացումը: Ռուսական կառավարման հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հարցում … Read more

«Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կողմից անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումների շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման արդյունքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:   … Read more

ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին

Պետության կառավարմանն անցած «Արարատցեմենտն» աշխատել է գերարդյունավետ: Թվերն են փաստում, որ նախկինում երբեք գործարանն այդքան արտադրանք չի տվել, որքան այս տարվա օգոստոսին: Ժամանակավոր կառավարման կարճ ժամանակահատվածում արդեն էական խնդիրներ են հայտնաբերվել: Գործարանում չեն կատարվել պարտադիր ներդրումներ, որ անհրաժեշտ են արտադրողականությունը երաշխավորելու համար: Չեն կատարվել անգամ վերանորոգման աշխատանքներ: Ինչպես ուսումնասիրությունն է արձանագրել, … Read more