ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. … Read more

Ռադան հաստատել է Եվգենի Խմարային որպես Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար

Գերագույն ռադայի պատգամավորները Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել են Եվգենի Խմարային, որը մինչ այդ կատարում էր երկրի անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները: Վոլոդիմիր Զելենսկին Խմարային հանձնարարել էր կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները այն բանից հետո, երբ հուլիսի կեսերին ամբողջ կառավարությունը, ներառյալ ՊՆ ղեկավար Միխայիլ Ֆեոդորովը, հրաժարական տվեց: Ուկրաինայի նախագահը որոշել էր Ֆեդորովին չվերանշանակել նոր կառավարությունում, … Read more

Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ ստուգայց է կատարել հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի … Read more

Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ, անհրաժեշտ է հասնել պատերազմի լիակատար դադարեցման: Աբբաս Արաղչին շեշտել է՝ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում, որ ամեն ինչ կրկնվի, ինչպես նախորդ անգամ՝ 12-օրյա պատերազմից հետո: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահին էլ կոչ է արել Պարսից ծոցի երկրներին դադարեցնել Իրանի … Read more

Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 17-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշառը: Այս մասին տեղեկացնում … Read more

Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը՝ Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին: Թերթի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում: Սակայն WSJ-ի աղբյուրները նշում են, … Read more

Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք

Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք, հավաստագրերի 60 տոկոսն իրացվել է 100 տոկոս սուբսիդավորմամբ: Տունը նորոգելու համար 820 ընտանիքի տրվել է 2.6 մլրդ դրամ վարկ, որի ամսական մարումները նույնպես իրականացնում է պետությունը: Նախատեսվում է, որ 15 հազար ընտանիք կապահովվի բնակարանով, արդեն ծրագրի շահառու է մոտ 50 տոկոսը: 2026-ին … Read more

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ.-ի կողմից  պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների … Read more

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության և դրա հետագա ընդլայնման կարևորությունը։ Նիլակշի Սահա … Read more

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ արձանագրելով բազմոլորտ գործընկերության շարունակական զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի … Read more