Իտալական դպրոցներում արգելում են փարաջան և նիկաբը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունն օրինագիծ է պատրաստում, որն արգելում է դպրոցներում փարաջա ու նիկաբ կրել, ինչպես նաև սահմանափակվում է արտասահմանցի աշակերտների թիվը յուրաքանչյուր դասարանում:   Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում ՝ Ֆրանսիայում և Բելգիայում, արդեն գործում են հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքներ: Ավստրիան նույնպես սահմանափակումներ … Read more

Կորյուն Սերոբյանը և Ծովակ Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:   «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությունը՝ համաձայն … Read more

Պետդումայի ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան»-ը

Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի եռօրյա ընտրությունները: Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի հաշվարկների արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,8 տոկոսը: Կումունիստական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 13,8 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 8,9 տոկոսը: «Նոր մարդիկ» կուսակցությունը ստացել է ձայների 7,9 տոկոսը: Իսկ «Արդար Ռուսաստանը» ստացել է ձայների 4,96 տոկոսը և չի անցնիՊետդումա: … Read more

Մինսկն ու Երևանը միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը»,- ասված է շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն նշել է, … Read more

Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հարգելի Արարատ Սամվելի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ փոխգործակցության պահպանումը, ներառյալ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, համապատասխանում է … Read more

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Աբհիջիթ Բաներջիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։ Վարչապետը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է … Read more

Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ

Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ, անկեղծ շնորհավորանք է հղել Լիտվայի ԱԳՆ-ն: «Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին՝ Անկախության տոնի առթիվ: Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը: Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին, որը ժողովրդին տանում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,- … Read more