Պետդումայի ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան»-ը


Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի եռօրյա ընտրությունները: Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի հաշվարկների արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,8 տոկոսը: Կումունիստական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 13,8 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 8,9 տոկոսը: «Նոր մարդիկ» կուսակցությունը ստացել է ձայների 7,9 տոկոսը: Իսկ «Արդար Ռուսաստանը» ստացել է ձայների 4,96 տոկոսը և չի անցնիՊետդումա: Քվեարկությունն անցել է ուկրաինական հարվածների ֆոնին: Տուժել են նաև ընտրատեղամասերի աշխատակիցներ: Չնայած դրան՝ ընտրությունների մասնակցությունը ռեկորդային է եղել՝ 56,66 տոկոս:


Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

Դիտումների քանակ6

Leave a comment