Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ


Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ, անկեղծ շնորհավորանք է հղել Լիտվայի ԱԳՆ-ն:


«Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին՝ Անկախության տոնի առթիվ: Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը:


Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին, որը ժողովրդին տանում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,- գրված է նախարարության Իքսի էջում:

Leave a comment