Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են Ուկրաինայում գրեթե չորս տարի ձգվող պատերազմի ավարտին ուղղված բանակցություններից։ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը կքննարկի Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ քայլ, որը Թրամփը չի ձեռնարկել 2025 թվականի հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ֆինանսների նախարարն … Read more

Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։  Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024 թ․ որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ «Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ … Read more

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 2025-ին մուտքագրվել է 2575, ելքագրվել՝ 3580 փորձաքննություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2025 թվականի տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ ամփոփելով կենտրոնի ձեռքբերումներն ու առաջիկա զարգացման ծրագրերը։   «Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը նախարարի տեղակալին է ներկայացնել կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված բարեփոխումներն ու ֆինանսատնտեսական արդյունքները, որոնք միտված են ծառայությունների որակի բարելավմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ … Read more

Իրանական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են թռիչքները Արաբական ծովի վրայով

Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton հեռահար էլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը մի քանի ժամ տևողությամբ անընդմեջ թռիչքներ են իրականացրել Իրանի հարավ-արևելքում` Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի վրայով։ Վերջին երկու օրերի ընթացքում իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքերը թռիչքներ չեն կատարել այդ տարածքներում երեքշաբթի … Read more

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթների վերականգնման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են Հայաստան–Ղազախստան ուղիղ ավիաչվերթների վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:   «Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող գործընկերային կապերը։ … Read more

ՏԿԵ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին, քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ու ճանապարհաշինական նախագծերի և ավիացիոն համագործակցության ընդլայնման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:   Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։   Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը, որով պահանջվում է  ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, բաժնեմասեր և շուրջ 35 միլիոն դրամի ապօրինի ծագում ունեցող միջոցներ։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող … Read more

Մեծամորի ուսանողները կտնտեսեն ժամանակն ու ֆինանսները. անվճար երթուղի է գործարկվել

Մեծամորի ուսանողները թե՛ ֆինանսական միջոցներ, թե՛ ժամանակ կտնտեսեն: Համայնքային իշխանությունը նրանց համար անվճար տրանսպորտային երթուղի է գործարկել: Նախկինում Երևան հասնելու համար ուսանողներն արթնանում էին՝ լույսը չբացված, մի քանի տրանսպորտային միջոցից օգտվում: Մեկ ուսանողին ճանապարհածախսի համար նախկինում ամսական 200 հազար դրամից ավելի էր անհրաժեշտ: Մանրամասները՝ ռեպորտաժում: