Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթների վերականգնման հարցեր


ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են Հայաստան–Ղազախստան ուղիղ ավիաչվերթների վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


 


«Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող գործընկերային կապերը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։


 


Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և պայմանավորվել շարունակել քննարկումները»,- ասվում է հաղորդագրությունից։

Leave a comment