https://arm.sputniknews.ru/20260206/alen-simvonjany-handipel-e-rvosatvomi-glkhavvor-tnoreni-het-98518580.html
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T17:22+0400
2026-02-06T17:22+0400
2026-02-06T17:24+0400
ալեն սիմոնյան
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ալեքսեյ լիխաչով
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98517614_0:84:1600:984_1920x0_80_0_0_798613625b44f38fa2d58f59c289d574.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում այսօր հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Սիմոնյանը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98517614_89:0:1512:1067_1920x0_80_0_0_37c2688be8956cee6ca4d11ec7bda75c.jpg.webp
ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ»
ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ»
ԱԺ նախագահը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։
Նշվում է, որ Սիմոնյանը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։