Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար


ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 


Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024 թ․ որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։


«Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջմղման հարցում»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 


Դիտումների քանակ3

Leave a comment