ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: Դիտումների քանակ142

ԱՄՆ ՊՆ-ն դադարեցնում է գիտական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ

ԱՄՆ պատերազմի նախարարությունը դադարեցնում է գիտական ​​և կրթական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ։ Այդ մասին իր Twitter-ի էջում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Երկար ժամանակ ԱՄՆ պատերազմի նախարարությունն իր լավագույն և խելացի սպաներին ուղարկել է Հարվարդ՝ հույս ունենալով, որ համալսարանն ավելի լավ կհասկանա մեր զինվորականներին։ Փոխարենը, սակայն, շատ սպաներ վերադարձան գլուխները լի գլոբալիստական … Read more

Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը. ՇՎՏՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Աղավնատուն, Նշան Մաթևոսյան 1)։   Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ … Read more

Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի նախատեսվում

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:   «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։   Դիտումների քանակ7

Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։   Մեղրու լեռնանցքում … Read more

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած

Փետրվարի 9-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել  ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՞ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ … Read more

Վրաստանը մտադիր է ամրապնդել երկրի տարանցիկ դերակատարումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը և այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը: Նրա խոսքով՝ Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերը: Ներկայում իրականացվում է լայնածավալ նախագիծ՝ կառուցելու Արևելք-Արևմուտք մայրուղու մի … Read more

Հրդեհ Ալափարսի անասնագոմերից մեկում. այրվել են անասնակեր, 30 մեղվի փեթակ

Փետրվարի 9-ին՝ ժամը 06։57-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս բնակավայրի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալափարս բնակավայրի … Read more