Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին


Փետրվարի 9-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։


 


Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։


 


Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։


 


Ապարանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։


 

Դիտումների քանակ1

Leave a comment