Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը և այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը: Նրա խոսքով՝ Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերը:
Ներկայում իրականացվում է լայնածավալ նախագիծ՝ կառուցելու Արևելք-Արևմուտք մայրուղու մի մասը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան և Եվրոպան, ինչպես նաև դեպի Ռուսաստան տանող Հյուսիս-հարավ մայրուղին։
Կոբախիձեն նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականի վերջ նախատեսվում է ավարտել Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածները։
2026 թվականի բյուջեում նշված կառավարության ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև կառուցել Թուրքիայի սահման տանող Բաթում-Սարպի ճանապարհը։
Միջազգային անցուդարձը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։
Դիտումների քանակ1