ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց


Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:


Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:


Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:


Լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:

Դիտումների քանակ1

Leave a comment