Ընդդիմությունն ԱԺ-ում կատարվածը ծրագրված պրովոկացիա է որակում, իշխանությունը մեղադրում ընդդիմությանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրված սադրանք էր: «Ազգային ժողովում տեղի ունեցածը մտածված, ծրագրված պրովոկացիա էր, գիտենք՝ ծրագրողն էլ ով է, իրագործողն էլ ով է, գիտենք սմս-ն էլ հավանաբար որտեղից է եկել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ նախագահությունը չպետք է … Read more

Եվրոպան, հրաժարվելով ռուսական գազից, կտրում է ճյուղը, որի վրա նստած է. Պեսկով

Եվրոպայի երկրները, հրաժարվելով ռուսական էներգառեսուրսներից, այժմ իրենք են կտրում այն ճյուղը, որի վրա նստած էին, չէ՞ որ նախկինում նրանց հարստության հիմքում հենց ՌԴ-ից էներգակիրների մատակարարումներն էին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ։ Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպայի տնտեսության բարգավաճումը և մրցունակությունը մեծապես … Read more

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 613 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, իսկ 200-ից ավելին՝ Մոսկվային մոտենալիս։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեծ է հավանականությունը, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման հարցում ընդդիմությանը այնպիսի առաջարկ ներկայացնի, որից վերջիններս չեն կարողանա հրաժարվել։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, թե ընդդիմությունը լրացուցիչ քայլ է արել՝ Սահմանադրության գործընթացը կապելով տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի, ինչպես նաև խաղաղության օրակարգի հետ։ «Ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին ես պետք է պատասխանեմ։ Եթե ես ունենամ այդ … Read more

Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 29.10.2026 | 13:33 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողություններին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն աջակցում է ՔՊ պատգամավորների ձեռնարկած քայլերին: «Եթե որևէ մեկը ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»,-ասել է Փաշինյանը: … Read more

2026-ի երրորդ եռամսյակում Samsung-ի գործառնական շահույթն ավելացել է 8.8 անգամ՝ չարդարացնելով սպասումները

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով գործառնական շահույթն ավելացրել է մոտ 8.8 անգամ՝ հասցնելով 107.44 տրլն վոնի (80.41 մլրդ դոլար)։ Այս մասին ասվում է ընկերության վերջնական հաշվետվության մեջ։ Samsung-ը նշել է, որ դարձել է աշխարհում առաջին տեխնոլոգիական ընկերությունը, որի եռամսյակային գործառնական շահույթը գերազանցել է 100 տրլն վոնը։ Զուտ շահույթն աճել է ավելի քան … Read more