Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.10.2026 | 13:33

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողություններին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն աջակցում է ՔՊ պատգամավորների ձեռնարկած քայլերին:

«Եթե որևէ մեկը ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է ընդդիմության վրա:

«Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ. աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում պատգամավորները ծեծել ու աթոռներով հարվածել են միմյանց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին ներս մտնել և հորդորել է դադարեցնել։

Ընդմիջման ժամանակ լարված իրավիճակն ու ծեծը շարունակվել է ԱԺ նախասրահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment