Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում | ՄԱՄՈՒԼ.ամ

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Հարգելով զոհվածների հիշատակը՝ մենք … Read more

Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով

Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է 14 նոր կառավարիչներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել է սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաջողությամբ հաղթահարած 14 անձանց և հանձնել նրանց վկայականներ։   Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության գործով կառավարիչների դերի կարևորությունը սնանկության ինստիտուտի արդյունավետության և … Read more

Ուկրաինայում զոհվել է «Արբատ» հայկական գումարտակի հրամանատարը > Լուրեր Հայաստանից

Փողով մարդ սպանելը չի ավարտվում փառքով։ Ուկրաինայում ընթացող պատերազմում սպանվել է «Արբատ» անվանումը կրող հայկական գումարտակի հրամանատարը՝ Այկ «Աբրեկ» Գասպարյանը, որը կռվում էր Ռուսաստանի կողմից։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզի օկուպացված Գորլովկա քաղաքի վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկո-ն։ Ըստ նրա հաղորդման՝ Գասպարյանը մահացել է փետրվարի 9-ին՝ «մարտական առաջադրանք կատարելիս»։ Այլ մանրամասներ չեն ներկայացվել։ Մահվան պահին … Read more

ԲԴԽ դատավոր անդամ Մերի Համբարձումյանին լիազորվել է CCJE-ում ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամ Մերի Համբարձումյանին լիազորվել է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում (CCJE) ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը։ «Տվյալ որոշումը միտված է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության միջազգային համագործակցությանն ու դատական համակարգի լավագույն փորձի խթանմանը։ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից ընդունվող եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ պետությունների համար դառնում … Read more

Ավագանու նիստի օրակարգից հանվել է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու հարցը

Հարցը կընդգրկվի Երևանի ավագանու հաջորդ նիստում ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանի առաջարկով Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանվել է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու հարցը։ Հարոյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունից դեռևս չի ստացվել անհրաժեշտ տեղեկատվություն այդ մասով։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը վստահեցրել է, որ … Read more

Ծառուկյան․ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը քաղաքական Նոյյան տապան է լինելու

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համարում է, որ իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային Նոյյան տապան է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, լուծումները։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։ Նա նշել է, որ դեռ ամիսներ առաջ հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկի մասին` համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի … Read more