Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը այդքան էլ հեշտ գործ չէ․ Նարեկ Կարապետյանի մոլորեցնող հայտարարությունները

«Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը փետրվարի 12-ին իրենց ուժի վարչապետի թեկնածուի՝ Սամվել Կարապետյանի անունը հայտարարելիս ներկայացրեց՝ ինչպես է նա անցնելու վարչապետ դառնալու ուղին, քանի որ Կարապետյանը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին՝ վերջին չորս տարում մշտապես չի ապրել Հայաստանում, ինչպես նաև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ «Մեր Սահմանադրությունը ունի 148 հոդված, որը սահմանում է, թե ով … Read more

Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է և նվաստացուցիչ․ պաշտպան

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է արել Վարդան Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստից հետո․ «Այսօր առավոտ այցելեցի պարոն Վարդան Ղուկասյանին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ նրա հետ հանդիպում անցկացնելու նպատակով՝ պաշտպանության իրավունքի ապահովման շրջանակում։ Այն, ինչին ականատես եղա, խորապես մտահոգիչ էր։ Պարոն Ղուկասյանը տեսանելիորեն ֆիզիկապես թուլացած էր, բողոքում էր մշտական ցավերից և ընդհանուր թուլությունից։ … Read more

Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք և 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։   10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում օլիմպիական չեմպիոնի … Read more

Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ

«Ազատություն». «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, փոխանցում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության … Read more