Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը


Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք և 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


 


10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 22 րոպե 49 վայրկյան արդունքով։


Վաղը՝ փետրվարի 13-ին, Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:


 


Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:


 


Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:


 

Դիտումների քանակ3

Leave a comment