Եվս 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի հայտարարատու կարող է օգտվել արտոնությունից․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՊԵԿ-ը՝ ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն, ժամանակագրական հերթականությամբ, այսինքն՝ 637-րդ համարից սկսած, հրապարակել է 61 տրանսպորտային միջոցների նոր ցանկ։ Ցանկում ընդգրկված տրանսպորտային միջոցների հայտարարատուները նույնպես կարող են օգտվել էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունից։ Մանրամասն տեղեկատվությունը՝ տեսանյութում:

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրասիական լիգան

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է բասկետբոլի «Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը։ Մրցաշարի հաղթող է դարձել Լիբանանը ներկայացնող «Հուպսը», որը եզրափակիչում 91։82 հաշվով առավելության է հասել վրացական «Օրբիի» նկատմամբ։ Երրորդ տեղի համար խաղում մրցել են հայկական «Ուրարտուն» ու «Էրեբունին»։ Լարված պայքարում անցած խաղում «Ուրարտուն» հաղթել է մեկ միավորի առավելությամբ՝ 113:112։ Թիմերին պարգևատրել են Երևանի քաղաքապետարանի … Read more

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով առջևի և կողային ապակիների վրայից հեռացրել է մգեցված թաղանթները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին, այդ թվում՝ Երևանի գնդի և մարզային գումարտակների հրամանատարների հերթական անգամ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ … Read more

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում են դեպի Եվրոպա։     Սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն … Read more

Այցելուի հետ չեն շփվում, կյանքեր չեն փրկում, բայց որոշել են՝ բուժաշխատողի աշխատավարձը կարող է 19 000 լինել. Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը և ոլորտի մի քանի այլ մասնագետներ այսօր ԱԺ մոտ էին հավաքվել՝ նամակներ փոխանցելու բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահին։ Լրագրողների հետ զրույցում Գևորգ Գրիգորյանը նշել է, որ եկել են խմբակցություններին, նաև ԱԺ նախագահին նամակ փոխանցելու՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։ «Մեր … Read more