Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ։
Թիմը հպարտություն է հայտնել այն լուրի կապակցությամբ, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը և «Ռեալ Մադրիդ»-ի երկարամյա երկրպագուն չորեքշաբթի օրը ստանձնել է այդ ղեկավար պաշտոնը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ֆլորենտինո Պերեսին և Խորհրդին՝ «Ռեալ Մադրիդ»-ի տնօրենների խորհրդին միանալու առաջարկի համար»,- ասել է Նադալը։
«Ես ընդունել եմ այս առաջարկը մեծ ոգևորությամբ, սովորելու ցանկությամբ և պատրաստակամությամբ՝ ներդնելու իմ ողջ ներուժը»,- նշել է նա։