«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում են դեպի Եվրոպա։
     Սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների հարյուրավոր նոր ռեկորդներ»։

Leave a comment