Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվեն դատալեզվաբանական (լինգվիստիկա) փորձաքննություններ
«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրառման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։ Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։ Այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ … Read more